00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստուգումներն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը` Տաջիկստանի արտգործնախարարին

© Sputnik / Зафар Халилов / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2024
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Տաջիկստանի ԱԳ նախարարը Դուշանբեում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորևին հայտնել էր, որ Տաջիկստանը մտահոգված է այն խնդիրներով, որոնց իր քաղաքացիները վերջին մի քանի շաբաթների ընթացքում բախվում են ՌԴ սահմանը հատելիս:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Տաջիկստանի արտհործնախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է ՌԴ ժամանող օտարերկրացիների մանրակրկիտ ստուգումը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ողբերգության ֆոնին` նշելով, որ դրանք ժամանակավոր միջոցներ են, որոնք ուղղված չեն կոնկրետ ազգի կամ կրոնական խմբի ներկայացուցիչների դեմ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Կրոկուսի» վրա հարձակման գործով անցնող Մուհամմադ Շարիպզոդան բողոքարկել է իր կալանքը
Ավելի վաղ Տաջիկստանի ԱԳՆ-ն Դուշանբեում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորևին հայտնել էր, որ Հանրապետությունը մտահոգված է այն խնդիրներով, որոնց վերջին մի քանի շաբաթների ընթացքում բախվում են իր քաղաքացիները ՌԴ սահմանը հատելիս: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի պատասխան նշել է, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի և Ղազախստանի ցամաքային սահմանը հատելու դժվարությունները կապված են ահաբեկչական սպառնալիքի պահպանման պատճառով անվտանգության միջոցառումների ավելացման հետ։ Ահաբեկչական վտանգն առաջացել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

«Տաջիկական կողմին լրացուցիչ մանրամասն պարզաբանումներ են տրվել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան` ահաբեկչության կանխարգելման ուղղությամբ ռուսական ծառայությունների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեզ մոտ ժամանող օտարերկրյա քաղաքացիների ավելի մանրակրկիտ ստուգումների հիմնական պատճառն էին։ Հատուկ ընդգծվել է ձեռնարկված միջոցների ժամանակավոր բնույթը, դրանց ուղղված չլինելը կոնկրետ ազգի կամ կրոնի դեմ, անցակետերում իրավիճակի աստիճանական կարգավորումը», - նշված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրույցի մասնակիցներն ընդհանուր առմամբ մտքեր են փոխանակել ՌԴ-Տաջիկստան երկկողմ փոխգործակցության հարցերի շուրջ: Կողմերը միակարծիք են «ռուս-տաջիկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների նկատմամբ ժամանակով փորձարկված վերաբերմունքի, դրանց դրական դինամիկայի պահպանման և ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ»:
Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության վարչությունը ավելի ուշ հայտնել է նաև նախարարների հեռախոսազրույցի մասին, որոնք «քննարկել են այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են Ռուսաստանի տարածքում գտնվող Տաջիկստանի քաղաքացիները»:
ՌԴ-ում ձեռնարկվող միջոցառումները կոնկրետ ազգի կամ կրոնի դեմ ուղղված չլինելու խոսքերի համատեքստում Տաջիկստանի ԱԳՆ-ում նշել են, որ տվյալ թեզը անհամատեղելի է իրականության հետ և բացասական գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 145–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրոիլ, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար:
Լրահոս
0