https://arm.sputniknews.ru/20240430/rd-zu-n-khvocel-e-ukrainakan-anodachuneri-havaqman-angary-75151658.html
ՌԴ ԶՈւ-ն խոցել է ուկրաինական անօդաչուների հավաքման անգարը
ՌԴ ԶՈւ-ն խոցել է ուկրաինական անօդաչուների հավաքման անգարը
Sputnik Արմենիա
Ռուսական բանակն օգտագործել է օպերատիվ-մարտավարական ավիացիա, հրթիռային զորքեր և հրետանի։ 30.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-30T15:57+0400
2024-04-30T15:57+0400
2024-04-30T15:57+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1d/61930409_0:148:1600:1048_1920x0_80_0_0_fbce0b87651cf5599653ddffc65406e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. ՌԴ զինվորականները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի թեթև շարժիչով հարվածային անօդաչու ինքնաթիռների հավաքման անգարը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ում։Բացի ԱԹՍ-ների հավաքման անգարից, ռուս զինվորականները հարձակվել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմատեխնիկական ունեցվածքի երկու պահեստի վրա։ Բացի այդ, գերատեսչության հաղորդմամբ, ուկրաինական ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ հարվածներ են հասցվել 108 շրջաններում:Ուկրաինական ԱԹՍ–ների հավաքման երկու արտադրամաս է ոչնչացվել. ՌԴ ՊՆԱյդ նպատակով ռուսական բանակն օգտագործել է օպերատիվ-մարտավարական ավիացիա, հրթիռային զորքեր և հրետանի։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև նշել է մեկ օրում խոցված ամերիկյան արտադրության հրթիռների թիվը: Գերատեսչության տվյալներով՝ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են վեց ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ, որոնք Ուկրաինային փոխանցել էր ԱՄՆ-ն: Հայտնի է դարձել նաև ֆրանսիական երկու Hammer կառավարվող ավիացիոն ռումբերի ուղղությամբ ՌԴ ՀՕՊ միջոցների աշխատանքի մասին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1d/61930409_95:0:1518:1067_1920x0_80_0_0_4cd4310bedbe0109171d5e9252e913da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն
ՌԴ ԶՈւ-ն խոցել է ուկրաինական անօդաչուների հավաքման անգարը
Ռուսական բանակն օգտագործել է օպերատիվ-մարտավարական ավիացիա, հրթիռային զորքեր և հրետանի։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. ՌԴ զինվորականները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի թեթև շարժիչով հարվածային անօդաչու ինքնաթիռների հավաքման անգարը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը
Telegram-ում։
Բացի ԱԹՍ-ների հավաքման անգարից, ռուս զինվորականները հարձակվել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմատեխնիկական ունեցվածքի երկու պահեստի վրա։ Բացի այդ, գերատեսչության հաղորդմամբ, ուկրաինական ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ հարվածներ են հասցվել 108 շրջաններում:
Այդ նպատակով ռուսական բանակն օգտագործել է օպերատիվ-մարտավարական ավիացիա, հրթիռային զորքեր և հրետանի։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև նշել է մեկ օրում խոցված ամերիկյան արտադրության հրթիռների թիվը: Գերատեսչության տվյալներով՝ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են վեց ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ, որոնք Ուկրաինային փոխանցել էր ԱՄՆ-ն: Հայտնի է դարձել նաև ֆրանսիական երկու Hammer կառավարվող ավիացիոն ռումբերի ուղղությամբ ՌԴ ՀՕՊ միջոցների աշխատանքի մասին։