00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:37
24 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
"Социальные лифты" петровской эпохи: правда и мифы
15:04
24 ր
Исторический ликбез
Из грязи в князи: как при Петре Первом простолюдины делали карьеру
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան չի կարող գրկաբաց սպասել մեզ, կամ Հայաստանին ի՞նչ կտա ԵԱՏՄ–ում մնալը

© Sputnik / Andranik GhazaryanԵԱՏՄ–ի դրոշ Ամիրյան փողոցում
ԵԱՏՄ–ի դրոշ Ամիրյան փողոցում - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
ԵԱՏՄ–ի դրոշ Ամիրյան փողոցում
Բաժանորդագրվել
Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` ՀՀ տնտեսական մրցունակությունն այսօր զրոյից ցածր է։ Տնտեսության մեջ առաջացած վակուումն ու անորոշությունն էլ լրջագույն սպառնալիք են տնտեսական անվտանգության համար։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այն շուկան, որի մասին ԱՄՆ–ն ու Եվրոպան երազում են, այսօր բաց է Հայաստանի առաջ, ուստի անհասկանալի է, թե ինչու պետք է ՀՀ–ն հրաժարվի դրանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին քաղաքական հայտարարությունները։
«Մենք որևէ խնդիր չենք լուծի ԵԱՏՄ–ից դուրս գալով, և նույն եվրոպացիներն ու ամերիկացիները դեմ չեն, որ Հայաստանը համագործակցի ու տնտեսական կապեր ունենա ԵԱՏՄ–ի և անգամ Իրանի հետ»,– ասաց Մանասերյանը` հիշեցնելով, որ նույնիսկ արևմտյան վեկտորի կողմնակից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանն է հայտարարել, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին Հայաստանի համար այլընտրանք չունի, և որ դա է թույլ տվել մեր երկրին հասնել մեծ հաջողությունների։
Անդրադառնալով ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության 10 տարվա արդյունքներին` Մանասերյանը նշեց, որ 2023 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով և կազմել է 7 մլրդ 615 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 40 տոկոսով։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ի հաջորդ 10 տարվա առաքելությանը, ապա տնտեսագետը կարծում է, որ դրանք պետք է լինեն խնդիրները հաշվառելու ու լուծումներ գտնելու տարիներ։
«ԵԱՏՄ–ում խնդիրները բազմաթիվ են, չի կարելի ասել, թե ամեն ինչ հրաշալի է, և մենք գտնվում ենք դրախտում։ Մենք զարգացման բավական լուրջ հնարավորություն ստացանք, և թվերը հենց դրա մասին են վկայում, բայց մենք շատ նոր հնարավորություններ կարող ենք ունենալ, եթե այդ խնդիրները լուծենք»,– ասաց Մանասերյանը։
ԵԱՏՄ–ում 2024 թ–ի մարտին 7 մլն 980 հազար գործազուրկ է եղել
Նա նաև կարևորեց մրցակցային կարողությունների զարգացումը` նշելով, որ առաջիկա 10 տարիները համաշխարհային տնտեսության մեջ դաժան մրցակցության տարիներ են լինելու, ուստի ԵԱՏՄ–ն պետք է պատրաստ լինի դրան, հատկապես բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ասպարեզում` թե՛ ԵԱՏՄ ընդհանուր շուկայի, թե՛ առանձին անդամ պետությունների ազգային տնտեսությունների և թե՛ առանձին կազմակերպությունների մակարդակով։
«Եթե անկեղծ լինենք, Հայաստանի տնտեսությունը զիջել է իր երբեմնի դիրքերը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում։ Ե՛վ Բելառուսն է մեզանից առաջ անցել, և՛ Ռուսաստանը, և՛ Ղազախստանն է վաղուց արդեն առաջ անցել։ Հայաստանն այսօր մրցունակության առումով, մեղմ ասած, չի կարող փայլել։ Մենք ոչ մի ճյուղում այսօր մրցունակ չենք։ Մրցունակության մակարդակն այսօր զրոյից ցածր է` մինուս։ Մենք բոլոր ուղղություններով պետք է նորից սկսենք հաշվառել մեր մարդկային, ֆինանսական, արտադրական ռեսուրսները։ Այսինքն` զրոյից պետք է սկսենք, քանի որ եթե այդ ռեսուրսների մասին գաղափար չունենք, ուրեմն նույնիսկ չենք ճանաչում այն երկիրը, որում ապրում ենք։ Այս իմաստով մեզ մոտ հիմա վակուում է և անորոշություն, ինչը տնտեսական ավտանգության համար լրջագույն սպառնալիք է»,–արձանագրեց Մանասերյանը։
Նրա դիտարկմամբ` թեև Հայաստանը փոխադարձ առևտրի ցուցանիշներով առաջատարներից է ԵԱՏՄ–ում, սակայն, այդ աճի հիմնական գործոնը վերարտահանումն է։ Միևնույն ժամանակ անկում են ապրում տնտեսության հիմնական ճյուղերը` գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, անգամ էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչը դարձյալ վկայում է արդյունաբերության ծավալների կրճատման մասին։ Բնակչության սոցիալական վիճակն էլ վատանում է։
«Սրանից վատ արդեն չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել։ Եթե մենք ուզում ենք համեմատվել հատկապես եվրոպական երկրների հետ, Եվրոպան չի կարող գրկաբաց սպասել այն երկրին, որը բազում խնդիրներ ունի և այդ խնդիրներով գալիս է իրենց հաշվին հարց լուծելու։ Որևէ մեկին իր խնդիրներով չեն սպասում Եվրոպայում, այնպես ինչպես Վրաստանին ու մյուսներին»,– ընդգծեց Մանասերյանը։
Հիշեցնենք` մայիսի 14-ին Երևանում անցկացված «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» համաժողովում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ելույթում ներկայացրեց ԵԱՏՄ-ին վերաբերող ուշագրավ ցուցանիշներ։ Դրանց համաձայն` միության գոյության 10 տարիների ընթացքում անդամ երկրների ընդհանուր համախառն արտադրանքը 1,6 տրիլիոն դոլարից հասել է 2,5 տրիլիոն դոլարի։ Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 60%-ով։ Փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 մլրդ դոլարից հասնելով 89 մլրդ դոլարի։ 2023 թվականի վերջին ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի աճը կազմել է 3,7 տոկոս, ինչը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։
Տնտեսական աճի ցուցանիշներով ԵԱՏՄ–ում առաջատար երկրներն են Հայաստանն ու Ղրղզստանը։
ԵԱՏՄ-ն կաշխատի ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ
Լրահոս
0