00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիվանդանոցում է

Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Հիվանդանոց
Բաժանորդագրվել
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն այս պահին Նոյեմբերյանի հիվանդանոցում է, բժիշկներն անհրաժեշտ հետազոտություններ են իրականացնում։ Ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել էր Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածում, երբ ոստիկանները սկսել էին բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին և բացել ճանապարհը։
«Գառնիկ Դանիելյանի հոսպիտալացվելուց հետո էլ քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիան՝ փակ պահելով Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհը Բագրատաշենի հատվածում»,– գրել է Դանիելյանը։
Սոցցանցերում տարածված կադրերում երևում է, որ ճանապարհի այս հատվածում մեծ բեռնատարներ են կանգնած։ Ավելի վաղ ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը՝ գրկած հեռացնելով մեքենաները։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
Լրահոս
0