https://arm.sputniknews.ru/20240425/hndkastani-hamar-karevvor-e-sparazinutjan-artahanumy-agnn-adrbejani-qnnadatutjan-masin-75012127.html
Հնդկաստանի համար կարևոր է սպառազինության արտահանումը. ԱԳՆ–ն` Ադրբեջանի քննադատության մասին
Հնդկաստանի համար կարևոր է սպառազինության արտահանումը. ԱԳՆ–ն` Ադրբեջանի քննադատության մասին
Sputnik Արմենիա
Հնդկաստանի ԱԳՆ–ից պատասխանել են երկրի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատություններին։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T17:16+0400
2024-04-25T17:16+0400
2024-04-25T17:17+0400
հնդկաստան
հայաստան
սպառազինություն
զենք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53938005_0:59:1280:779_1920x0_80_0_0_2bb78d113b4f328c744f0512ca1c6d83.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց միևնույն ժամանակ մտածում է նաև իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման մասին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատություններին։Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին 2 տարում հարյուր միլիոնավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։ Համաձայնագրերի շրջանակներում մատակարարվել կամ նախատեսվում է հաուբիցների, ՀԿՌՀ–ի, զինամթերքի մատակարարում։
հնդկաստան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53938005_82:0:1199:838_1920x0_80_0_0_0eb995e59e230952b86151431bccf88d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հնդկաստան, հայաստան, սպառազինություն, զենք, ադրբեջան
հնդկաստան, հայաստան, սպառազինություն, զենք, ադրբեջան
Հնդկաստանի համար կարևոր է սպառազինության արտահանումը. ԱԳՆ–ն` Ադրբեջանի քննադատության մասին
17:16 25.04.2024 (Թարմացված է: 17:17 25.04.2024) Հնդկաստանի ԱԳՆ–ից պատասխանել են երկրի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատություններին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց միևնույն ժամանակ մտածում է նաև իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման մասին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատություններին։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք չեն կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին: Նրա խոսքով՝ թվարկված պետությունները դա անում են բացահայտ և ցուցադրաբար ու նույնիսկ փորձում են այդ կերպ ինչ-որ բան ապացուցել Բաքվին: Նա զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը լուրջ սպառնալիք տեսնի իր համար, ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին 2 տարում հարյուր միլիոնավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։ Համաձայնագրերի շրջանակներում մատակարարվել կամ նախատեսվում է հաուբիցների, ՀԿՌՀ–ի, զինամթերքի մատակարարում։