00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամբողջ սահմանը` Վրաստանից մինչև Պարսկաստան, պետք է վերարտադրվի. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջպետական ճանապարհներին անվտանգության վերաբերյալ Ալիևի մոտեցումը կառուցողական է։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ սահմանը Վրաստանից մինչև Իրան պետք է վերարտադրվի, ինչպես դա եղել է անկախանալու պահին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով հարցին, թե Տավուշի մարզում սահմանազատումից հետո հաջորդ քայլը որն է լինելու։
«Ուզում ենք մինչև վերջ` մինչև Մեղրի, մինչև Սյունիքի վերջ ու Պարսկաստան ՀՀ սահմանը վերարտադրենք, ինչպես որ մենք անկախացել ենք։ Կրկնում եմ` ամբողջ սահմանը` Վրաստանից մինչև Պարսկաստան, պետք է վերարտադրվի»,– ասաց Սիմոնյանը
Հարցին` արդյոք ՀՀ–ն քննարկման է դրել երկրից 200 ք/կմ տարածք օկուպացնելու հարցը, Սիմոնյանը վստահեցրեց` այն մշտապես իրենց օրակարգում է։ Նա շեշտեց նաև, որ գործընթացը դեռևս չի վերջացել։
Միջպետական ճանապարհներին անվտանգության վերաբերյալ հարցին պատասխանելիս ԱԺ նախագահը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը, որ պետք է ստեղծագործաբար մոտենալ դրան ու շեշտեց, որ այդ մոտեցումը կառուցողական է համարում։
Նշենք, որ Ալիևը ապրիլի 23-ին ասել է, թե սահմանը պետք է սահմանազատել հավատարիմ մնալով սկզբունքներին, սակայն սահմանին հատվածներ կան, որոնք խնդիրներ են ստեղծում 2 կողմի համար էլ։ Նա նշել է, որ հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ ու չպետք է մեկ կոնրետ գիծ բռնել և կույր կատվի նման հետևել դրան։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
Լրահոս
0